ԳլխավորԼուր

Ռոդրին՝ «Ոսկե գնդակ 2024»-ի մրցանակակիր

Ֆուտբոլիստ Ռոդրին

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում երեկ ուշ երեկոյան կայացավ «France Football»-ի «Ոսկե գնդակի» պաշտոնական մրցանակաբաշխությունը:

«Շատլե» թատրոնում տղամարդկանց «Ոսկե գնդակի» դափնեկիր դարձավ Ռոդրին (Իսպանիա, «Մանչեսթեր Սիթի»):

Կանանց «Ոսկե գնդակին» երկրորդ տարին անընդմեջ արժանացավ Այտանա Բոնմատին (Իսպանիայի հավաքական, «Բարսելոնա»):

Կանանց և տղամարդկանց լավագույն թիմերը «Բարսելոնա»-ի կանանց և «Ռեալ»-ի տղամարդկանց թիմերն էին:

Մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացավ Լամին Յամալը (Իսպանիա, «Բարսելոնա»):

Լև Յաշինի անվան տարվա լավագույն դարպասապահի մրցանակը տրվեց Էմիլիանո Մարտինեսին (Արգենտինա, «Ասթոն Վիլլա»)` երկրորդ տարին անընդմեջ, հատուկ մրցանակ՝ այս տարի կյանքից հեռացած՝ գերմանական ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերին, ամենաշատ գոլերի համար մրցանակ՝ Հարի Քեյնին (Անգլիա, «Բավարիա») ու Կիլիան Մբապեին (Ֆրանսիա, «Ռեալ»):