ԳլխավորԼուր

Արգենտինան՝ Copa America-ի հաղթող

Ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Արգենտինան մրցեց Բրազիլիայի ընտրանու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկայի րոպեներին երկու թիմերն էլ շատ ակտիվ էին գործում, բայց Արգենտինան առաջինն օգտագործեց իր հնարավորությունը: 21-րդ րոպեին ստանալով գնդակը՝ դիպուկ հարվածով աչքի ընկավ Անխել դի Մարիան: Խաղակեսի մյուս մասում ըստ վիճակագրության հավասար պայքար է ծավալվել:

Երկրորդ կեսն առանձնացավ առավել կոպիտ խաղով` մրցավարն ընդհանուր առմամբ 8 դեղին քարտ ցույց տվեց: Այս խաղակեսում ավելի ակտիվ էր Բրազիլիան: Սակայն Արգենտինան ամբողջ թիմով պաշտպանվում էր:

Արգենտինա-Բրազիլիա` 1:0:

Վերջին անգամ Արգենտինան Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթող էր դարձել 1993 թվականին: Այս հաղթանակից հետո արգենտինացիները հավասարվեցին Ուրուգվային և ռեկորդային՝ 15 անգամ դարձան գավաթակիր։

Comment here