ԳլխավորԼուր

Հայաստան — Էստոնիա. բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մարզվում է

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի երկրորդ տուրում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր՝  սեպտեմբերի 8-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Էստոնիայի հավաքականին: Հանդիպումը կսկսվի ժամը 20:00-ին եւ, համավարակով պայմանավորված, կանցկացվի առանց հանդիսականների։

Բուքմեյքերական գրասենյակները նախապատվությունը տվել են Խոակին Կապառոսի գլխավորած թիմին, որի հաղթանակի գործակիցը գնահատվել է 1.80: Էստոնացիների հաղթանակի գործակիցը 4.75 է, իսկ ոչ ոքին՝ 3.40:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի առաջին տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 2-1 հաշվով պարտվել է Հյուսիսային Մակեդոնիային, իսկ էստոնացիները նվազագույն հաշվով պարտություն են կրել Վրաստանի հավաքականից:

Comment here