ԳլխավորԼուր

Պաշտոնական․ Մեսսին հեռանում է «Բարսելոնա»-ից

Լիոնել Մեսսին չի շարունակի ելույթները «Բարսելոնայի» կազմում։ Այս մասին հայտնում է armsport.am-ը՝ հղում անելով կատալոնական ակումբի պաշտոնական կայքին։

«Չնայած նրան, որ ակումբն ու խաղացողը համաձայնության էին եկել ու ցանկանում էին նոր պայմանագիր կնքել, դա հնարավոր չէ ֆինանսական ու կառուցվածքային խոչընդոտների պատճառով (Իսպանիայի առաջնության կանոնակարգի)։

Այս իրավիճակից ելնելով՝ Մեսսին չի մնա «Բարսելոնայում»։ Երկու կողմն էլ խորապես ափսոսում է, որ ակումբի ու խաղացողի ցանկությունները չեն իրականանա:

«Բարսելոնան» սրտանց երախտապարտ է խաղացողին ակումբի զարգացման գործում իր ներդրումն ունենալու համար և նրան լավագույնն է մաղթում ապագայում իր անձնական ու մասնագիտական կյանքում»,- ասված է ակումբի հայտարարության մեջ։

Իսպանական ԶԼՄ-ները նշում են, որ Մեսսին չի համաձայնվել իր աշխատավարձը կիսով չափ կրճատվելուն։

Նա կատալոնական ակումբում է 2003 թվականից։

Comment here