Օգոստոսի 16-ին՝ մոլդովական Չորեսկու գյուղում, կայացավ կանանց ֆուտզալի Եվրոպայի առաջնության նախնական փուլի Հայաստան-Մոլդովա հանդիպումը, տեղեկացնում են ՀՖՖ-ից։
Զոհրաբ Նիազյանի գլխավորած թիմը խոշոր` 8:0 հաշվով հաղթեց դաշտի տերերին: Դուբլի հեղինակ դարձան Օլգա Օսիպյանը և Անի Ղուկասյանը, մեկական անգամ աչքի ընկան Քրիստինե Մանգասարյանը և Հեղինե Չոփիկյանը: Երկու անգամ էլ մրցակցի ֆուտբոլիստները գրավեցին սեփական դարպասը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։