ԳլխավորԼուր

Թշնամին այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում է Կութ և Նորաբակ գյուղերի վրա

Ադրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա: Ուղիղ կրակում են նաև Նորաբակ գյուղի վրա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Կրակոցները ինտենսիվ են ու տարբեր տրամաչափի զինատեսակներից: Բնակիչները փորձում են պատսպարվել:

Ադրբեջանական զինված ուժերի այս արարքները հանցավոր են, ուղիղ դիտավորությամբ ուղղված են մարդկանց կյանքից զրկելուն, խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը»,-նշված է գրառման մեջ:

Comment here