Նոյեմբերի 21-ին՝ ժամը 22:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Հայկական կողմը կորուստներ չունի:
Նոյեմբերի 22-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: