ԳլխավորԼուր

ՅՈՒՆԵՍԿՕ-ում աշխատելու հնարավորություն

ՅՈւՆԵՍԿՕ

Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) հայտարարել է մրցույթ էկոլոգիական և երկրային գիտության բաժնի տնօրենի և մարդու ու կենսոլորտի ծրագրի քարտուղարի թափուր պաշտոնների համար, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Մրցույթին կարող են մասնակցել բնագիտական ոլորտում առնվազն մագիստրոսի կամ համարժեք գիտական աստիճան և կրթական ոլորտում 15 տարվա աշխատանքային փորձ ունեցող թեկնածուները, որոնք տիրապետում են անգլերենին և ֆրանսերենին:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ կից նյութերից և պաշտոնական կայքից: Թեկնածությունները հարկավոր է ներկայացնել առցանց՝ մինչև 2022 թվականը նոյեմբերի 30-ը:

Դիմող թեկնածուները պետք է մինչև 2022 թվականի նոյեմբերի 28-ն իրենց տվյալները ներկայացնեն նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ international@escs.am էլեկտրոնային հասցեին (հեռ.՝ 010-599-646)։