ԳլխավորԼուր

Աշխատանքի հնարավորություն` արտագնա աշխատանքի չմեկնած շինարարների համար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ու մարզպետարանները հանրապետությունում իրականացվող շինարարական աշխատանքներում ներգրավման գործընթաց են նախաձեռնել, տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով` ՀՀ բոլոր մարզպետարաններում COVID-19 համավարակի պատճառով արտագնա աշխատանքի չմեկնած աշխատուժի բացահայտման և տվյալների բազա կազմելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:

Շինաշխատանքներին մասնակցելու ցանկություն հայտնած անհատների տվյալները կտրամադրվեն համապատասխան շինարարական կազմակերպություններին` իրենց բնակության մարզերում ընթացող առաջիկա կառուցապատման աշխատանքներում նրանց ներգրավելու նպատակով:

Հետաքրքրված շինարարները ընդամենը պետք է լրացնեն մարզպետարանների ֆեյսբուքյան էջերում և պաշտոնական կայքերում տեղադրված աշխատանքների մասնակցության հայտերը:

Հղումները` ստորև։

Արագածոտնի մարզպետարան

Արարատի մարզպետարան

Արմավիրի մարզպետարան

Գեղարքունիքի մարզպետարան

Լոռու մարզպետարան

Կոտայքի մարզպետարան

Շիրակի մարզպետարան

Տավուշի մարզպետարան

Վայոց ձորի մարզպետարան

Սյունիքի մարզպետարան

 

Comment here