ԳլխավորԼուր

Հայաստանն աշխարհում առաջին տեղն է գրավում աշխատող կանանց թվով

Կինն աշխատում է համակարգչով

Աշխարհում աշխատող տղամարդկանց թիվը 1,5 անգամ գերազանցում է աշխատող կանանց թվին, և միայն ինը երկրներում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի շատ են աշխատում: Կանանց զբաղվածության համաշխարհային առաջատարներից են Հայաստանը, Թուրքմենստանը և Բուրունդին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Համաշխարհային բանկի տվյալները 2022 թվականի վերջի դրությամբ։

Կանանց զբաղվածության առումով աշխարհում առաջին տեղում է Հայաստանը՝ 52,76 տոկոս։ Գրեթե հետ չի մնում ևս մեկ հետխորհրդային երկիր՝ Թուրքմենստանը (52,61%)։ Երրորդ հորիզոնականում է աֆրիկյան Բուրունդին, որն աշխարհի ամենաքիչ զարգացած երկրներից է (51,96%):

Ապա գալիս են Մոզամբիկը (51,63%), Հարավային Սուդանը (51,30%), Զիմբաբվեն (50,68%), Բելառուսը (50,15%), Բարբադոսը (50,10%) և Լիտվան (50,06%):

Ռուսաստանը 22-րդ տեղում է (49%)։

Ամենաքիչը կանայք աշխատում են Եմենում: Այնտեղ միայն յուրաքանչյուր 12-րդ աշխատողն է գեղեցիկ սեռի ներկայացուցիչ։