ԳլխավորԽոսքՔմծիծաղ

Այսօր նաև այն կնոջ օրն է, որն ուղղակի ապրում է ու սիրում

Էսօր նաև այն կանանց իրավունքների պաշտպանության օրն է, կամ գուցե տոնն է (ոնց ուզում եք ընկալեք), ով չի տեղավորվում հասարակության պահանջների մեջ, ձեր ուզածի չափ սիրուն չէ, իրեն չի կոտորում, որ սոցիալական բոլոր դերերը` կին, մայր, դուստր, քույր, գերազանց կատարի, ամեն օր հատակը չի պսպղացնում, մայր չի, ու գուցե չի էլ ուզում դառնալ, կյանքի նպատակը տղամարդու կյանքը զարդարելը չի, որովհետև ինքը զարդ չի, ուղղակի մարդ է, իր պահանջներով, ցանկություններով ու չցանկություններով, նախասիրություններով, սեփական նպատակներով:

Ինքն ուղղակի ապրում է, սիրում ու հարգում ոչ միայն շրջապատող մարդկանց, այլև ինքն իրեն: Ինքը կին է, ու իրավունք ունի լինել էնպիսին, ինչպիսին ուզում է: Շնորհավորական երկար-բարակ տեքստերի մեջ արդարացի եղեք, այսօր բոլոր կանանց իրավունքների պաշտպանության օրն է, ու առաջին հերթին նրանց, ովքեր չեն համապատասխանում ձեր ճաշակին ու ակնկալիքներին:

Շնորհավոր, սիրելիներ, մաղթում եմ ապրենք երկրում, որտեղ էս օրը աշխարհի ամենախտրական շնորհավորանքները չենք ստանա, ու իրավունքների պաշտպանության օր նշելու կարիք չի էլ լինի -)։

ԱՆԺԵԼԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Comment here