ԳլխավորԽճանկար

Հնդիկ ուսանողի ստեղծած «շրթներկը» պաշտպանում է կանանց ոտնձգություններից

Հնդկաստանի Ութար-Պրադեշ նահանգի Բանարաս համալսարանի ուսանող Շյամա Չաուրասիին ստեղծել է սարք՝ կանանց ոտնձգություններից պաշտպանելու համար, տեղեկացնում է IndiaTV-ն։

Արտաքինից այն նման է սովորական շրթներկի, սակայն բավական է մեկ հպում՝ սարքավորման կոճակին եւ պայթյունի բարձր ձայնին զուգահեռ՝  օգնություն խնդրելու վերաբերյալ հաղորդագրություն է ուղարկվում արտակարգ ծառայությունների 112 հեռախոսահամարին՝ հայտնելով նաեւ սարքավորման գտնվելու կոորդինատները։

Սարքավորումը լիցքավորվում է բջջային հեռախոսի միջոցով եւ ակտիվանում է Bluetooth-ով։ Այն ստեղծելու համար մի քանի ամիս է պահանջվել։

Հեղինակը նշել է, որ ցանկանում է «շրթներկի» օրինակները վաճառել հատը 600 ռուփիով (մոտավորապես 4000 դրամ)։

Հավելենք, որ Հնդկաստանում բավական մեծ թիվ են կազմում ոտնձգությունները կանանց նկատմամբ։ Միայն 2017-ին երկրում գրանցվել է բռնաբարության գրեթե 33500 դեպք։

 

 

Comment here