ԳլխավորՄարս VS ՎեներաՄի կտոր գիրք

«Հմայված հոգին». մտքեր՝ Ռոմեն Ռոլանից

Ռոմեն Ռոլան

Ներկայացնում եք մտքեր ֆրանսիացի արձակագիր, դրամատուրգ, գրականության նոբելյան մրցանակակիր (1915) Ռոմեն Ռոլանի (29 հունվարի, 1866 — 30 դեկտեմբերի, 1944) «Հմայված հոգին» վեպից։

***

• Սիրո մեջ մի քիչ լրջությունը լավ է: Բայց ոչ չափից ավելի, թե չէ մի տեսակ պարտավորություն կդառնա և ոչ թե հաճույք:

• Եթե կիրքը համակել է կնոջը, ազնվության մասին նույնիսկ ավելորդ է խոսել, դատողության մասին՝ առավել ևս:

• Նույնիսկ ամենաանհույս պայքարն ինքնին իր մեջ հույս է:

• Հասկանալ` նշանակում է բացատրել: Իսկ երբ սիրում ես, բացատրելու կարիք չկա:

• Ես վերցնում եմ քեզ: Վերցնում եմ քեզ այն ամենով, ինչ որ կա քո մեջ: Վերցնում եմ քո բոլոր թերություններով, քո կրքերով, քո պահանջներով, կյանքի քո օրենքով: Դու այն ես, ինչ որ կաս: Քո մեջ եղած հենց ամեն ինչով էլ ես քեզ սիրում եմ:

• Այն, ինչից մենք սարսափում ենք, միշտ ձգտում է դեպի մեզ։ Եթե որևէ բանից վախենում ես, դա դեռ ամենևին էլ չի նշանակում, որ հոգուդ խորքում այդ չես ցանկանում։ Բայց համարձակվել անել մի բան, որը քեզ սարսափեցնում է, ամենևին էլ ամեն մարդ չէ, որ ընդունակ է դրան։

• Կյանքը ղեկավարողը միայն սերը չէ։ Կյանքը ղեկավարվում է նաև փողով։

• Իմ անկատարելիության մեջ ես ավելի շատ եմ, քան դու քո կատարյալ թվացող կերպարի մեջ։

• Աշխարհն այնպիսին է, ինչպիսին որ կա։ Ես նույնպես այնպիսին եմ, ինչպիսին որ կամ. թող նա հանդուժի ինձ, չէ՞ որ ես էլ իրեն եմ հանդուրժում։

• Կյանքը պատերազմ է։ Հաղթողինն են բոլոր իրավունքնե­րը։ Եթե պարտվողը հաշտվեց դրա հետ, ուրեմն դա նրան ձեռնտու է։

• Ամեն ոք գաղտնարան ունի, ուր թաքցնում է իր խղճուկ խաղալիքները՝ հիշողություններն ու երազանքները։

• Հոգին ոչ ոքի հետ կիսել չի կարելի։ Հոգին մարդ պետք է պահի միայն իր համար։

• Սերն ամբողջ կյանքի ընթացքում է, բայց ամբողջ կյանքը չի լցնում։

• Կինը հաճախ լռում է, որովհետև զգում է, թե որքան քիչ է իրեն հասկանում տղամարդը։

• Բոլորի կողմից ընդունված բարոյականո­ւթյունը տղամարդիկ են ստեղծել։ Նրանք դատապարտու­մ են այն կնոջը, որը համարձակվե­լ է երեխաներ ծնել ամուսնությ­ունից դուրս և իր կյանքը չի նվիրաբերել­ այդ երեխաների հորը։ Եվ շատ կանանց համար ամուսնությունը ստրկությու­ն է, քանի որ նրանք չեն սիրում իրենց ամուսիններ­ին։ Նրանք նույնպես կգերադասեի­ն միայնակ ու ազատ լինել, սակայն այդ անելու արիություն­ չունեն։

• Հոգեկան սիրո մեջ, ինչպես և մարմնական,­ ամեն մի տղամարդ, միամիտ թե խորամանկ, մտածում է միայն իր մասին, բայց ոչ երբեք սիրելի կնոջ։ Նա չի ուզում իմանալ, որ այդ կինը ապրում է իր առանձին կյանքով։

• Երբ մարդ տանջվում է, նրա մեջ պահանջ է առաջանում նաև ուրիշներին­ տանջել։

• Ամեն մի բարեկամի մեջ թշնամի է թաքնված։

• Երբ կինն ուզում է տղամարդուն­ գերել, նա կարող է հայելու առաջ ոչ միայն աչքերն այնպիսին դարձնել, ինչպիսին տղամարդուն­ դուր է գալիս, այլև իր խելքը հարմարացնե­լ այդ տղամարդու ճաշակին։

• Սիրո մեջ ոչ մի իրավունք չի կարող լինել։

• Առվակին չես արգելի հոսել։ Փակիր քարով ջրի առաջը՝ ավելի ուրախ կքրքջա։

• Քո կյանքը արժի այն, ինչ դու ինքդ արժես և այն, ինչ դու տեսնում ես, դա հենց դու ինքդ ես։

• Խելացի դառնալու լավագույն միջոցը հիմարո­ւթյուններ անելն է։

• Ալեկոծված հոգու համար լավագույն դեղամիջոցն­ այդ հոգուն ձեռք չտալն է, որպեսզի նրա հատակը աստիճանաբա­ր ծածկվի ավազով։

• Բոլոր կանայք՝ սպիտակ, սև, դեղին, կանաչ, իրար հետ կապված են գաղտնի խմբակցությ­ան պայմանական­ նշաններով։­ Եթե նրանք գերադասում­ են դրանք չնկատել, ապա լոկ այն պատճառով, որ տասից հինգ դեպքում հանդիպում են որպես մրցակիցներ­. ամեն մեկն ուզում է մյուսի ձեռքից տղամարդ խլել, նույնիսկ առանց նրան սիրելու։

• Ամեն ինչ բռնություն­ է, նույնիսկ սերը։ Հատկապես սերը։ Նա մարդուն ստրուկ է դարձնում։ Ստիպում է դավաճանել իր էությանը։

• Լինում է, որ բանականութ­յունը ներում է, իսկ սիրտը ի վիճակի չէ համաձայնվե­լ դրա հետ։

• Ավելի լավ է քեզ ատեն, քան արհամարհեն։

• Միթե մարտի դաշտում կարելի է մտածել ինքնասպանության մասին։

• Եթե ուզում ես, որ քեզ սիրեն, չափից ավելի մի ցույց տուր քո սերը։

• Ճշմարտությունը միշտ կարելի է հարմար ձևով ներկայացնե­լ։

• Մարդու առաջնագույ­ն պարտքը փոքրագույն­ չլինելն է։

• Նրանք չափազանց մտերիմ էին միմյանց հասկանալու համար…

• Եթե բոլոր լուրջ բաների մասին մարդ լուրջ խոսի, այն ժամանակ կյանքը անտանելի կլինի։

• Բանականությունը լավ խորհրդատու է, բայց ինչ օգուտ նրա խորհուրդներից։ Սրտին կարելի է համոզել միայն սրտի փաստարկներով։

• Սիրտն ընդունակ է գնահատել հանգստի դրախտային երանությունը միայն այն բանից հետո, երբ կորցրել է այն։

• Երբ տառապանքը հասնում է մինչև բարձրագույն կետին, նա անխուսափելիորեն սկսում է իջնել։ Դրանից կամ մեռնում են, կամ ընտելանում են դրան։

• Այդ կինը միշտ ստում է, այո, այո, նրա մեջ ամեն ինչ կեղծիք է, մազերի արմատներից մինչև եղունգների ծայրը… Իսկ ամենագլխավորն այն է, որ ես հենց դրա համար էլ նրա հետ ամուսնացել եմ։ Ես նրան գրեթե սիրում եմ դրա համար։ Երբ սուտը կատարելության հասցված արվեստ է, նա մի լավ թատրոն արժե։ Իսկ եթե մեր հասարակության մեջ ամեն ինչ սուտ է, ուրեմն մենք իրավունք ունենք պահանջելու, որ այդ սուտը գոնե հաճելի լինի։

• Իզուր ենք մենք փորձում նախապես պատկերացնել գալիք երջանկությունը կամ դժբախտությունը։ Եվ մեկը, և մյուսը միշտ գալիս են բոլորովին այլ, անսպասելի կերպարով։

• Ես ինձ համար նվաճել եմ անուն, հաջողություն, ես դրամ ունեմ և այն, ինչ դրամը կարող է տալ։ Բայց դուք չգիտեք, ես դա ինչպես եմ ձեռք բերել և ինչպես եմ հիմա պահում իմ ձեռքում։ Ես այդ բոլորը պոկել եմ ուժով և ուժով էլ պահում եմ։ Ես բռնություն եմ գործադրել իմ ճակատագրի վրա, եթե ճիշտ է, որ ճակատագիր գոյություն ունի։ Ես ինձ համար ճանապարհ եմ հարթել հանգամանքներին և մարդկանց կամքին հակառակ։

• Մենք իրավունք չունենք մեր կարեկցանքը փաթաթել այն մարդու վզին, ով այդ չի խնդրում։

• Ցավալի է տեսնել դաժան բնության ծաղրուծանակը, որն իրարից բաժանելով երկու սիրահարների, երբեք սերը չի սպանում երկուսի սրտերում միաժամանակ, այլ այնպես է անում, որ մեկը դադարի սիրելուց ավելի շուտ, և նա, ով ավելի թունդ է սիրում, միշտ դառնում է զոհ։

• Մարդը խելամիտ է դառնում միայն իր անխելամիտ արարքի պատճառով այրվելուց հետո։

• Յուրաքանչյուր կին ունի իր լռության մեծ ժամերը, որոնց մասին նա իրավունք ունի ոչինչ չասել։ Ոչ ոք չի կարող օգնել նրան այդ ժամերն անցկացնելու համար՝ նա պետք է ինքը իրեն փրկի կամ կործանվի։

• Սիրո մեջ ես չափ չգիտեմ։ Իսկ չափից դուրս սիրել չի կարելի։ Մարդկանց դա բոլորովին պետք չէ։ Դա միայն նրանց նեղում է։

• Ինչու անհանգստանալ այն բանից, թե ինչ լինելու է։ Դա կանցնի այն ամենի նման, ինչ եղել ու անցել է։ Մենք լավ գիտենք. ինչ էլ ուզում է պատահի, կդիմանա՜նք։

• Ոչ ոքի վրա այնպես չես զայրանում, որքան այն մարդու, որին սիրում ես։

• Աշխարհը տարբեր ձևով է ներկայանում մեզ, կախված այն բանից, թե մենք որտեղից ենք նայում նրան՝ վերևի՞ց, թե՞ ներքևից։