ԳլխավորԼուր

Հայաստանում արհեստական բանականության գործարան է բացվել

Հայաստանում արհեստական բանականության գործարան է բացվել

Գեղարքունիքի մարզի Գագարին համայնքում հունիսի 1-ին տեղի ունեցավ արհեստական բանականության առաջին գործարանի բացման պաշտոնական արարողությունը։

Նոր կենտրոնը նախատեսված է արհեստական բանականության մեծածավալ հաշվարկները սպասարկելու համար` սկսած արհեստական բանականության մոդելների ուսուցումից մինչև բիզնես, գիտական և ինժեներական կիրառություններ։

Գերժամանակակից ենթակառուցվածը կառուցվել է NVIDIA Reference Architecture ստանդարտներով, ինչը նշանակում է, որ միջազգային տեխնոլոգիական ընկերությունները և հետազոտական թիմերը կարող են իրենց նախագծերը տեղափոխել և գործարկել Հայաստանում՝ առանց տեխնիկական ինտեգրման լրացուցիչ խնդիրների։

Տեխնոլոգիական բացառիկ հզորությունից բացի, նախագծի հիմքում դրված էկոլոգիական պատասխանատվության սկզբունքը։ Ենթակառուցվածքն աշխատում է «Զրոայական քիմիական հետքի» մոդելով։ Շնորհիվ Գագարինի բարձր լեռնային կլիմայի և օդային հոսքերի ինժեներական լուծումների՝ համակարգը տարվա 11 ամիսների ընթացքում օգտագործում է բնական սառեցման մեխանիզմներ՝ բացառելով քիմիական սառեցման նյութերի կիրառումը։ Ընկերությունը տիրապետում է նաև սեփական արևային կայաններին՝ ապահովելով օգտագործվող մաքուր էներգիայի ամբողջական վերահսկողություն և երկարաժամկետ կայունություն։

Նախատեսվում է ընդհանուր հաշվարկային հզորության 20 տոկոսի հասանելիություն հայկական համալսարանների, հետազոտական կենտրոնների և ոչ առևտրային նախաձեռնությունների համար տեղական տաղանդի ներուժի իրացման և գիտական նորարարությունների խթանման նպատակով։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews