ԳլխավորԼուր

Այսօր մեկնարկում է Երևանի բալետային 4–րդ միջազգային փառատոնը

Երևանի բալետային փառատոն

Երևանի Թումանյանի անվան զբոսայգում այսօր մեկնարկում է Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը,  հայտնում են քաղաքապետարանից։

Փառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 2-ից 6-ը։

Հունիսի 2-ին և 3-ին տեղի կունենա «Թամար» բալետային ստեղծագործության համաշխարհային պրեմիերան՝ անվանի բալետմեյստեր Իլյա Ժիվոյի բեմադրությամբ:

«Ախթամար» լեգենդի հիման վրա ստեղծված բալետի երաժշտության հեղինակը շվեյցարաբնակ կոմպոզիտոր Վալերի Տոլստովն է, որը «Տաշիր Արենա»-ի «Էթերնիա» ներկայացման կոմպոզիտորն է։

Հունիսի 5-ին և 6-ին կցուցադրվի «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան:

Ներկայացումների սկիզբը՝ 20:00-ին։

Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնի օրերին՝ հունիսի 2,3, 5, 6, ներկայացումների ավարտից հետո, Թումանյանի անվան այգու կանգառից դեպի մետրոյի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» կայարաններ կգործեն ավտոբուսային անվճար երթուղիներ:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews