Արդեն երկրորդ անգամ Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվան նվիրված, անցկացվել է «Հայաստան» երգչախմբային հանրապետական մրցույթ-փառատոնը:
Փառատոնին մասնակցել են հանրապետության ութ մարզերից և մայրաքաղաք Երևանից 25 երգչախմբեր՝ A, B, C կատեգորիաներում:
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «Բիայնա» երգչախումբը գրավել է առաջին հորիզոնականը, տեղեկանում ենք բուհի լրատվական ծառայությունից։