ԳլխավորԼուր

ԵԹԿՊԻ-ի ուսանողները մասնակցել են Ավինյոնի թատերական փառատոնին

ԵԹԿՊԻ-ի ուսանողները մասնակցել են Ավինյոնի թատերական փառատոնին

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մի խումբ ուսանողներ ճանաչողական այցի շրջանակում մասնակցել են Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում կազմակերպվող հեղինակավոր Ավինյոնի թատերական փառատոնին, հայտնում են ԵԹԿՊԻ-ից։

Ուսանողներին ուղեկցել են ռեկտոր Սառա Նալբանդյանն ու Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի դասախոս Գոռ Մարգարյանը։

Ավինյոնի թատերական փառատոնը բացառիկ հնարավորություն էր ծանոթանալու ժամանակակից թատրոնի նորագույն միտումներին, նորարարական բեմադրական լուծումներին ու արտահայտչամիջոցներին։

«Ավինյոնը նման է կենդանի թատրոն-քաղաքի, որտեղ նույնիսկ փողոցներն են վերածվում բեմահարթակների։ Մի քանի օրերի ընթացքում դիտեցինք բազում ներկայացումներ, որոնցից շատերը մարտահրավեր են հանդիսանում հանդիսատեսի ավանդական ընկալումների համար»,-նշում են ուսանողները։

ԵԹԿՊԻ-ի ուսանողները մասնակցել են Ավինյոնի թատերական փառատոնին
ԵԹԿՊԻ-ի ուսանողները մասնակցել են Ավինյոնի թատերական փառատոնին