Սեպտեմբերի 5-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը, ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Նարինե Սարգսյանը, դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչ Ժիրայր Դադասյանը, ՈՒԳՍԸ նախագահ Վովա Արզումանյանն այցելել են Վանաձոր և մասնակցել ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի նոր մասնաշենքի բացման արարողությանը։
Ռեկտոր Սառա Նալբանդյանն իր ելույթում կարևորել է Վանաձորի մասնաճյուղի առանցքային նշանակությունը մարզի մշակութային կյանքում, շնորհավորել, նոր վերելքներ ու հաջողություններ է մաղթել ուսանողներին և դասախոսներին։
Նոր շենքային պայմանները հյուրերին ներկայացրել է ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էլֆիք Զոհրաբյանը։