ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանն այսօր ընդունել է Արցախից ժամանած առաջին կուրսի ուսանողներին, հայտնում են բուհից:
Քննարկվել են կրթությանն առնչվող հարցեր։ Ուսանողները պատմել են իրենց նախասիրությունների և ստեղծագործական հաջողությունների մասին։
Ռեկտորն ուսանողներին մաղթել է բարի ուսումնառություն և ստեղծագործական վերելքներ։
Հանդիպմանը ներկա էին նաև Ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Նարինե Սարգսյանը, Անձնակազմի հաշվառման բաժնի պետ Լիլիթ Գասպարյանը, Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության փոխնախագահ Շիրազ Մանուկյանը։
Հիշեցնենք՝ 2023-ին հայաստանյան բուհեր են ընդունվել (ներառյալ ներբուհական մասնագիտությունները) 25 արցախցի ուսանողներ։
2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Սննդամթերքների որոշ տեսակներ վաճառվում են կտրոնով (Ստեփանակերտում՝ նաև հացը)։ Առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ պարզապես չկան, հումանիտար ճգնաժամն օրեցօր ավելի է խորանում։
