ԳլխավորԼուր

«Գիշերային թմբուկներ» ներկայացումը ԵԹԿՊԻ-ում՝ Կիմ Արզումանյանի հիշատակին

«Գիշերային թմբուկներ» ներկայացումը ԵԹԿՊԻ-ում՝ Կիմ Արզումանյանի հիշատակին

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում երեկ երեկոյան կայացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, պրոֆեսոր Կիմ Արզումանյանի 100-ամյակին նվիրված «Գիշերային թմբուկներ» ներկայացումն ու հուշ-երեկոն:

Ներկաներին ողջունել է ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանը: Նա շեշտել է, որ Կիմ Արզումանյանի սաներն թատերական աշխարհի ամենավառ անհատականություններից են, որոնք կրում են վարպետի ավանդած մասնագիտական ու մարդկային ազատությունը։

Հուշ-երեկոյի ընթացքում վաստակաշատ ռեժիսորի ուսանողները պատմել են հուշեր նրա հետ անցած ճանապարհի մասին։ Ցուցադրվել են վավերագրական դրվագներ արվեստագետի կյանքից ու ստեղծագործական հարուստ կենսագրությունից, իսկ թատրոնի ճեմասրահում կայացել է արխիվային լուսանկարների ցուցադրություն։

Կիմ Արզումանյանը բազմաթիվ բեմադրություններ է իրականացրել հայաստանյան թատրոններում, հեռուստատեսությունում ու ռադիոյում։ Ռեժիսորական աշխատանքին զուգընթաց նա բեղմնավոր գործունեություն է ծավալել նաև ԵԹԿՊԻ-ում՝ մինչև կյանքի վերջը ղեկավարելով բեմական խոսքի, շարժման և մեներգի ամբիոնը:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews