ԳլխավորԼուր

50 մլն՝ Մատենադարանին, նույնքան՝ ԵԹԿՊԻ-ին, 14 մլն՝ Երևանի կամերային թատրոնին

Մատենադարան

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում՝ 299 մլն 252 հազար դրամ գումարի չափով: Վերաբաշխման արդյունքում առաջացող մնացորդը՝ 14,5 մլրդ դրամի չափով, կուղղվի Կառավարության պահուստային ֆոնդ:

223 մլն 101 հազար դրամը կուղղվի հաստատությունների շինարարական աշխատանքների իրականացմանը, որից 50 մլն կտրամադրվի «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի համար օդափոխության համակարգի փոխարինմանը: Կլուծվեն մի շարք հրատապ խնդիրներ (ջեռուցում, տանիք, պատուհաններ, օդափոխության համակարգ, սանհանգույցներ)։

76 մլն 150 հազար դրամ կուղղվի հաստատությունների գույքի ձեռքբերմանը, որից շուրջ 50 մլն դրամ կտրամադրվի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Փելեշյանի անվան տաղավարի գույքի և տեխնիկայի, իսկ շուրջ 14 մլն դրամ՝ Երևանի կամերային պետական թատրոնի համար ձայնային տեխնիկայի գնմանը:

Վերաբաշխվող գումարի շրջանակում կրթական ոլորտի կապիտալ ծրագրերին կուղղվի 193.2 մլն դրամ, մշակույթի ոլորտին՝ 72.8 մլն դրամ գումար։ Որոշմամբ նախատեսվող հատկացումների շրջանակում առկա են նաև անվանի դիրիժոր և երգահան Հովհաննես Չեքիջյանի աշխատասենյակի գույքով ապահովման ծախսեր։