Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան Պրին մրցաշարի գերծանր քաշային կարգում Վարազդատ Լալայանը երկամարտի 441 կգ արդյունքով դարձավ ոսկե մեդալակիր, Սիմոն Մարտիրոսյանը 430 կգ արդյունքով՝ արծաթե մեդալակիր։
Ավելի վաղ Հայաստանի հավաքականից մեդալակիրներ էին դարձել Հռիփսիմե Խուրշուդյանը, Տաթև Հակոբյանը, Գարիկ Կարապետյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Անդրանիկ Կարապետյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը: