ԳլխավորԼուր

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն. նա ռեկորդ սահմանեց հրում վարժությունում

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյան

Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում երկամարտի 214 կգ արդյունքով (91+123 կգ) դարձել է ոսկե մեդալակիր:

Պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ նա բարձրացրել է 85 կգ, 89 կգ, 91 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում մեր ծանրորդը բարձրացրել է 112 կգ, 116 կգ, 123 կգ կշռող ծանրաձողերը: Առանձին վարժություններում ևս Գրիգորյանն արժանացել է ոսկե մեդալներին:

Հրում վարժությունում նա գլխավերևում պահելով 123 կգ–ը` սահմանել է Եվրոպայի երիտասարդների նոր ռեկորդ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews