Հայաստանի թիմը երկրորդ մեդալն է նվաճել Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերում, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Կարատե մարզաձևի -68կգ քաշային կարգում Անիտա Մակյանը, հաղթելով իսպանացի Մարիա Նիետոյին և ուկրաինացի Էլինա Մելնիկին, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ, սակայն, 0-4 հաշվով զիջել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Ելենա Նորինային ու բրոնզե մեդալ նվաճել:
Կարատեի մրցումներն անցկացվել են լեհական Բելսկո-Բիալա քաղաքում: Հայ մարզուհին մրցավայր է մեկնել ՀԿԱՖ նախագահ Վազգեն Հարությունյանի և անձնական մարզիչ Արման Մակյանի գլխավորությամբ:
Այսօր ավելի վաղ Եվրոպական խաղերում վստահ հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտիկ, Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը: Նա 1/16 եզրափակչում 5-0 հաշվով առավելության է հասել չեխ Վլադիմիր Տրակալիի նկատմամբ՝ մենամարտի ընթացքում երկու անգամ նոկդաունի ենթարկելով մրցակցին: 1/8 եզրափակիչում Բազեյանի մրցակիցը կլինի Բուլղարիան ներկայացնող Խավիեր Իբանյեսը: Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա նաև Նարեկ Մանասյանը: