Կարատեի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի մայիսի 7-11-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
Այդ մասին հայտարարվել է ասուլիսի ժամանակ, որի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Հասմիկ Ավագյանը, աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը:
Եվրոպայի 60-րդ առաջնությանը 54 երկրից մասնակցելու են ավելի քան 1000 մարզիկ և պատվիրակ:
Հայաստանը հյուրընկալելու է նաև 2027 թ. Եվրոպայի պատանիների և երիտասարդների կարատեի առաջնությունը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews