ԳլխավորԼուր

Գոռ Ներսիսյանը՝ կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր

Գոռ Ներսիսյանը՝ կարատեի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Գոռ Ներսիսյանը տղամարդկանց կումիտեի -84 կգ քաշային կարգում նվաճել է անկախ Հայաստանի առաջին մեդալը (բրոնզ) կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնություններում, հայտնում են Հայաստանի կարատեի ֆեդերացիայից։

«Շատ հպարտ եմ, որ այս մեդալը բերում եմ Հայաստան։ Սա միայն իմ հաղթանակը չէ, այլև իմ թիմի, մարզիչներիս ու բոլոր նրանցը, ովքեր հավատացին ինձ։ Հաջորդ քայլը՝ աշխարհի առաջնություն, որտեղ ամեն բան անելու եմ՝ ոսկի նվաճելու համար»,- ասաց Գոռ Ներսիսյանը մրցումներից հետո։

Կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Մասնակցում է 54 երկրի շուրջ 1000 մարզիկ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Գոռ Ներսիսյանը՝ կարատեի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Ներսիսյանը՝ կարատեի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Ներսիսյանը՝ կարատեի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Ներսիսյանը՝ կարատեի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Ներսիսյանը՝ կարատեի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Ներսիսյանը՝ կարատեի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր