ԳլխավորԼուր

Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկություն. հայ մարզիկները մեդալներ են նվաճել

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը դարձավ ոսկե, իսկ Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր աշխարհի գավաթի խաղարկությունում:

Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի օղակների վարժությունում Վահագն Դավթյանը հավաքելով 14.700 միավոր գրավեց առաջին տեղը, իսկ Արթուր Ավետիսյանը 14.500 միավորով երկրորդն է:

Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության նժույգ-թափերի վարժությունում Հարություն Մերդինյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

Օրեր առաջ էլ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճել էր ոսկե մեդալ: