Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն, հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
Հենացատկի եզրափակիչում նա հավաքել է 14,799 միավոր և դարձել ոսկե մեդալակիր:
Ավելի վաղ Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժությունում դարձել էր Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր, Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր։
Նշենք, որ սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունն անցկացվում է Գերմանիայի Լայպցիգ քաղաքում։
Հայաստանի հավաքականն արդեն նվաճել է 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews