ԱրցախԳլխավորԼուր

Ադրբեջանը իրականացրել է ոճրագործություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը. Ամենայն հայոց կաթողիկոս (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել է «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում» խորագրով միջազգային համաժողով, հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

Ամենայն հայոց կաթողիկոսը համաժողովին հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանը իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը։ Գրավել է Հայաստանի սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ, խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացնում է նորանոր պահանջներ։ Ադրբեջանը պատանդ է պահում Արցախի քաղաքական ղեկավարներին, քաղաքացիական անձանց և ռազմագերիների՝ իրականացնելով նրանց նկատմամբ ցուցադրական, շինծու դատավարություն՝ միջազգային իրավական նորմերի աղաղակող խախտումներով։

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ քրիստոնյաները կոչված են լինելու ճշմարտության վկաներ, և դա զոհերի կողքին կանգնելն է և չարի անունը բարձրաձայնելը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews