ԳլխավորԼուր

Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Եռաբլուր

Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Եռաբլուր

Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսը եպիսկոպոսաց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հիշատակին և աղոթելու նրանց հոգիների հանգստության ու խաղաղության համար։

Այս մասին հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

Ծաղկեպսակի զետեղումից հետո Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ։

Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Եռաբլուր

Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Եռաբլուր