ԳլխավորԼուր

Եվրոպայի չեմպիոն Արման Ավանեսյանը ԱրՊՀ-ի ուսանող է

Արման Ավանեսյանը Իսրայելում դարձել է մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Արցախցի Արման Ավանեսյանը Իսրայելում դարձել է մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն. նրա պատվին հնչել է Հայաստանի օրհներգը:

Նա Արցախի պետական համալսարանի ուսանող է։

ԱրՊՀ-ից հայտնում են, որ Արման Մխիթարի Ավանեսյանը ծնվել է 1999 թվականի դեկտեմբերի 24-ին Ստեփանակերտ քաղաքում: Սովորել է ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղում: Ավարտելով դպրոցը՝ Արմանը 2017 թ. ընդունվել է ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինասներ / ըստ ոլորտի/» մասնագիտության առկա բաժին, այժմ սովորում է 4-րդ կուրսում: 2018թ- 2020թ. գտնվել է զինծառայության մեջ:

«Հայրենիքի նվիրյալ զավակն է Արման Ավանեսյանը, և իր ներդրումն է ունեցել և շարունակում ունենալ հայրենիքի պաշտպանության սուրբ գործում: Արման Ավանեսյանը իր մարդկային որակների և կարողությունների շնորհիվ վայելում է ընկերների, դասախոսների սերն ու հարգանքը: Արման Ավանեսյանը սպորտով զբաղվել սկսել է վաղ տարիքից և հասցրել հայրենիքի դրոշը սպորտային տարբեր հարթակներում հաղթական ծածանելու բերկրանքը պարգևել հայ ժողովրդին: Շնորհավորում ենք մեր ուսանող Արման Ավանեսյանին և մաղթում նորանոր հաջողություններ»,-նշված է ԱրՊՀ-ի հաղորդագրության մեջ: