Իսպանիայում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնությունում Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը (60 կգ քաշային) դարձավ նաև աշխարհի չեմպիոն՝ եզրափակիչում հաղթելով Վրաստանի ներկայացուցիչ Գոչա Գուրդալավային: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Առաջին ռաունդում Իսրայելյանն անընդհատ նախաձեռնողի դերում էր և հաղթեց 5:0 հաշվով: 2-րդ ռաունդում ռինգի մրցավարը անհասկանալի հաշիվ բացեց հօգուտ մրցակցի, բայց Էրիկի առավելությունը այնքան մեծ էր, որ մրցավարները 3:2 հաշվով հաղթանակը շնորհեցին մեզ: 3-րդ ռաունդում արդեն Էրիկը 2 անգամ նոկդաունի ենթարկեց վրացի բռնցքամարտիկին, և մրցավարներին այլ բան չէր մնում անել, քան միաձայն հաղթանակը շնորհել մեզ»,– ասված է հաղորդագրությունում: