ԳլխավորԼուր

Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Արթուր Բազեյանը հռչակվեց Երևանում ավարտվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

57 կգ քաշայինների եզրափակիչում Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնը մրցեց Բելգիայի ներկայացուցիչ Վասիլ Ուստուրովի հետ և պարտություն կրեց։

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար այսօր կպայքարեն նաև 63.5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, ում մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Լունես Ամրաուին է, ու 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը. նրա մրցակիցը վրացի Գեորգի Կուշինաշվիլին է:

92 կգ քաշային Նարեկ Մանասյանին կհանձվի առաջնության բրոնզե մեդալը: Հիշեցնենք, որ նա երեկ կայացած կիսամեզրափակիչում պարտություն էր կրել, բայց չէր ճանաչել այն։