ԳլխավորԼուր

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան համաձայն չէ Չալոյանի պարտության հետ

Դավիթ Չալոյան

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել աշխարհի առաջնության եզրափակիչում Դավիթ Չալոյանի ու ռուսաստանցի Մարկ Պետրովսկու մենամարտի արդյունքների վերաբերյալ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ մրցավարները գերծանր քաշային կարգում հաղթանակ շնորհեցին Ռուսաստանի չեմպիոն 22-ամյա Պետրովսկուն։

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի նոյեմբերի 6-ին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի բողոքից հետո, մրցավարական հանձնաժողովը հաղթանակ էր շնորհել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում պարտված Հովհաննես Բաչկովին։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բռնցամարտի միջազգային ֆեդերացիան մերժել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի բողոքը։

Comment here