Հայաստանը չեմպիոն ունի Բուդվայում (Մոնտենեգրո) ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում, տեղեկացնում են Հայաստանի բռնքամարտի ֆեդերացիայից։
«Պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել Օլիմպիական հերթափոխի քոլեջը ներկայացնող, Սամվել Պողոսյանի սան, 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը, ով առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Ռուսլան Պիրովի նկատմամբ։ Մեր չեմպիոնին պարգևատրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ով այս օրերին մեր մարզիկների կողքին էր»,-նշված է հաղորդագրության մեջ։
Comment here
You must be logged in to post a comment.