ԳլխավորԼուր

Սարգիս Բեգոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի Մ20 չեմպիոն

Ըմբիշ Սարգիս Բեգոյան

Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալ է նվաճել Իտալիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

Եզրափակչում Բեգոյանը 5: 5 հաշվով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ադլան Սայտիևին:

Ռազմիկ Եփրեմյանն էլ (86 կգ) դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր՝ 3: 0 հաշվով հաղթելով ադրբեջանցի Մուհամմադ Աբասզադին:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews