ԳլխավորԼուր

Տեխասում ջրհեղեղի հետևանքով անհետ կորած է համարվում 27 երեխա. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ջրհեղեղ Տեխասում (ԱՄՆ)

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղի հետևանքով առնվազն 51 մարդ է զոհվել, այդ թվում՝ 15 երեխա, հայտնում է CNN-ը: Փրկարարները շարունակում են անհետ կորած համարվող 27 երեխաների որոնողական աշխատանքները Քեր շրջանի «Միստիկ» աղջիկների քրիստոնեական ճամբարում:

«Ճամբարը սարսափելի ավերված է, և ես նման բան չեմ տեսել ոչ մի բնական աղետի ժամանակ»,- հայտարարել է Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը: Մենք կանգ չենք առնի, մինչև չգտնենք բոլոր այն աղջիկներին, ովքեր եղել են այդ տնակներում»։

Քեր շրջանից տարհանվել է ավելի քան 850 մարդ։

Տեխասում ջրհեղեղներ պարբերաբար լինում են և համարվում են նահանգի ամենահաճախակի և կործանարար բնական աղետներից մեկը: Քեր շրջանում ջրհեղեղը տեղի է ունեցել հուլիսի 4-ին և առաջացել է հորդառատ անձրևներից: Բնակիչներին փրկելու և տարհանելու համար օգտագործվել են ուղղաթիռներ, մարտավարական ռազմական մեքենաներ, նավակներ և փրկարար լողորդներ:

«Միստիկ» ամառային քրիստոնեական ճամբարը գտնվում է Գվադալուպե գետի մոտ, որի մակարդակը երկու ժամում բարձրացել է ավելի քան 6 մ-ով:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews