ԳլխավորԼուր

Իսպաներենի ուսուցիչը փրկել է աշակերտներին ջրհեղեղից Վալենսիայի Պայպորտ քաղաքում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հերոսական ջանքեր գործադրելով՝ իսպաներենի ուսուցիչ Դանիել Բուրգեթը փրկել է մի խումբ երեխաների ջրհեղեղից Վալենսիայի Պայպորտ քաղաքում, հայտնում է royanews.tv-ն։

Նա երկու ուսուցիչների, դստեր և երեք այլ երեխաների հետ էր, երբ դպրոցը հեղեղվեց: Բուրգեթը տեղական լրատվամիջոցներին ասել է, որ երեխաներին նստեցրել են սեղանների վրա, բայց վախենում էին, որ ջուրը կշարունակի բարձրանալ:

Ջրհեղեղը հանգեցրել է ավելի քան 200 մարդու մահվան, և մտավախություն կա, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շուրջ 2000 մարդ դեռ անհայտ կորած է համարվում:

Հոկտեմբերի 29-30-ին տեղացած հորդառատ անձրևները ջրհեղեղի են վերաճել Իսպանիայի Վալենսիա, Կաստիլիա Լա Մանչա և Անդալուսիա ինքնավար համայնքներում:

Փրկարարական աշխատանքներում ներգրավված են նաև զինվորականները, կամավորական աշխատանքներին մասնակցում են հարյուրավոր ուսանողներ։