ԳլխավորԼուր

Գերմանիայում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 133-ի

Գերմանիայի արևմտյան շրջաններում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 133-ի, տեղեկացնում է Bild պարբերականը։

Անհետ կորածների թիվը շուրջ 1300 է, նրանց որոնողական աշխատանքներին մասնակցում են ոստիկանական ուղղաթիռներ:

Հեղեղման հետևանքով մեծ թվով բնակելի տներ փլուզվել են, տասնյակ տներ փլուզվելու վտանգի առաջ են կանգնած: Մի շարք շրջաններում հայտարարված է արտակարգ դրություն: Շուրջ 100 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Որոշ հատվածներում խափանվել է ջրամատակարարումը:

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը երկրի արևմտյան հատվածում ռազմական աղետի ռեժիմ է հայտարարել:

Հորդառատ տեղումները Գերմանիայում սկսվել են հուլիսի 11-ին։

Comment here