ԳլխավորԼուր

Զանգվածային սպանություն՝ Համբուրգի «Եհովայի վկաներ»-ի կենտրոնում

Առնվազն 7 մարդ է զոհվել,  24-ը՝ վիրավորվել մարտի 9-ի երեկոյան Գերմանիայի Համբուրգ քաղաքի «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության տեղական կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր ժամը 21:00-ի (Երևանի ժամանակով 00:00-ի) սահմաններում  մեկ կամ մի քանի անհայտ անձինք եկեղեցում կրակ են բացել  մարդկանց վրա», — ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Հարձակվողի դրդապատճառներն ու միջադեպի հանգամանքներն առայժմ հայտնի չեն։ RTL հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Համբուրգի ոստիկանությունը կարծում է, որ «Եհովայի վկաների» կենտրոնում կրակողը ինքնասպան է եղել։

Իրավապահ մարմինները տեղի ունեցածը գնահատում են որպես «զանգվածային սպանություն՝ մոլագարության հողի վրա»: