ԳլխավորԼուր

Աստրախանում կորած երեխայի մարմինը գտել են բետոնի մեջ զմռսված

Իրավապահները ձերբակալել են ՌԴ մարզի մի բնակչուհու, որը կասկածվում է իր 12-ամյա տղայի սպանության մեջ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

2020-ի մարտի 6-ին ամուսնական զույգը դիմել էր ոստիկանություն եւ հայտնել, որ իրենց 12-ամյա տղան մարտի 4-ին գնացել է դպրոց եւ չի վերադարձել։ Հարուցվել է քրեական գործ «Անչափահասի սպանություն» հոդվածի հատկանիշներով։

Հունիսի 19-ին իրավապահները գտել են երեխայի մարմինը նրա մեծ եղբոր տան նկուղում՝ քարացած բետոնի մեջ։

Նախնական տվյալներով՝ երեխան տնից դուրս է եկել մարտի 4-ին եւ տուն է վերադարձել մյուս օրվա առավոտյան։ Վիճաբանության ժամանակ մայրը հարվածել է նրան մարզաքարով։ Տղան տեղում մահացել է։

Երեխայի մայրը ձերբակալված է, քննարկվում է խափանման միջոց կալանքը կիրառելու հարցը։

Comment here