ԳլխավորԼուր

Արման Թաթոյանն ամփոփել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքը. տեսանյութ

«Լավ սովորեք. հատկապես օտար լեզուներ, և ձեր առաջ կբացվի իրական գիտելիքի աշխարհը». այս խորհուրդը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ամենահաճախն է տալիս երեխաներին հանդիպումների ժամանակ:

Օմբուդսմանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ամփոփիչ տեսանյութ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքի վերաբերյալ.

«Ցանկացած որոշման հիմքում պետք է լինի երեխայի լավագույն շահը. երեխաների խնամքի ու պաշտպանություն իրականացնող հաստատություններից մինչև խնամակալության ու հոգաբարձության մարմիններ»:

Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022-ի փետրվարի 23-ին։