ԳլխավորԼուր

Ստեղծվել է Իրավունքի և արդարության «Թաթոյան» հիմնադրամը

Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան (2016-2022թթ.) Արման Թաթոյանը նոր կազմակերպություն է ստեղծել, որը կոչվում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ: ։

«Ես նախաձեռնում եմ ակտիվ հանրային գործունեություն, որն ունենալու է ինստիտուցիոնալ հիմքեր։ Ստեղծած հիմնադրամն ունի նպատակներ, որոնցից են` հայաստանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը, մարդու իրավունքների և սոցիալական արդարության ազգային անվտանգության ապահովումը, գիտակրթական և հետազոտական գործունեությունը, հանրային իրազեկման միջոցով հասարակությունում գիտելիքների մակարդակի բարձրացումը, Հայաստանի, Արցախի և հայկական սփյուռքի միջև կապերի, համահայկական համերաշխության ապահովումը և ազգային արժեքների պաշտպանությունը և այլն»,– հայտարարեց Թաթոյանը  մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով` հիմնադրամը չունի և բացառում է որևէ օլիգարխիկ ֆինանսավորում։ Կազմակերպությունը հիմնված է սփյուռքի հայրենակիցների ֆինանսավորման վրա` ԱՄՆ–ից, Ռուսաստանի Դաշնությունից և Եվրոպայից։

Կայքէջում մի քանի օրից հասանելի կլինի նվիրատվությունների բաժինը։