ԳլխավորԼուր

Երեւանում 6-ամյա աղջիկն ընկել է 7-րդ հարկից

Հիվանդանոց

Ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 6-ամյա մի աղջիկ, ով ընկել է 7-րդ հարկից, տեղեկացնում են ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում։

«Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի կրծքավանդակի սալջարդ, թոքերի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ, վնասվել է նաև գանգուղեղը:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկին, կայունացնել վիճակն ու վերականգնել կյանքի համար անհրաժեշտ ֆունկցիաները: Աղջնակն այժմ գիտակից է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո:

Վիճակը ներկա պահին գնահատվում է ծանր, բայց կա դրական դինամիկա»,-նշված է հաղորդագրության մեջ։

Comment here