ԳլխավորԼուր

Քույրը հայտնաբերել է ծառից կախված 11-ամյա եղբոր դին

Կոտայքի մարզի գյուղերից մեկում 18-ամյա աղջիկը տան բակում հայտնաբերել է ծառից կախված 11-ամյա եղբոր դին, տեղեկացնում է Shamshyan.comը։

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 21-ին. ժամը 19։40-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկը, որտեղ տան բակում հայտնաբերել են ծառից կախված երեխայի դի։

Պարզվել է, որ 11-ամյա երեխային հայտնաբերել է նրա 18-ամյա քույրը, որն օգնության է կանչել հարևաններին, ապա իջեցրել են երեխային, բայց նա արդեն մահացած է եղել։