ԳլխավորԼուր

Նյու Յորքում 18-ամյա ուսանողուհու սպանության կասկածանքով 13-ամյա տղա է ձերբակալվել (տեսանյութ)

Նյու Յորքում ձերբակալվել է 13-ամյա մի տղա, որը կասկածվում է Բարնարդ քոլեջի ուսանողուհի Տեսսա Մեյջորսի սպանության մեջ, տեղեկացնում է Associated Press-ը։

Աղջիկը դանակահարվել էր դեկտեմբերի 12-ին՝ առավոտյան ժամը 7-ին՝ Մանհետենում գտնվող Մորնինգսայդ զբոսայգում։

Ձերբակալված տղան խոստովանել է, որ ինքն ու իր 2 ընկերները կողոպտել ու սպանել են Մեյջորսին։ Երկրորդ կասկածյալը եւս ձերբակալված է, երրորդին փնտրում են իրավապահները։

Comment here