ԳլխավորԼուրՄի կտոր ժպիտ

Քնկոտ ուսանողուհին առաջին դասին մասնակցել է լսարանում, բայց անկողնում պառկած. տեսանյութ

Անգլիայի Լեստերշիր քաղաքի Լաֆբորո համալսարանի ուսանողուհիներից մեկը՝ Մագդան, որը չի ցանկացել անկողնուց բաժանվել առավոտյան 9-ին, առաջին դասին մասնակցել է լսարանում պառկած, տեղեկացնում NDTV-ն։

Աղջիկը տեսանյութ է հրապարկել TikTok-ում, ինչը վիրուսային է դարձել։

Մտնելով լսարան՝ նա փռել է անկողինը հենց դասասեղանի վրա եւ ծածկվել վերմակով։ Նրա հագին խալաթ է եղել։

Չնայած այս ուսանողուհին պարզապես կատակ է արել, կորոնավիրուսային համաճարակը ցույց տվեց, թե որքան են մարդիկ կարեւրում  հարմարավետությունը հեռավար աշխատելու կամ սովորելու ժամանակ։

Անցած տարի «կարանտինային» բարձի խնդիրն էր հայտնվել սոցիալական ցանցերում. Օգտատերերը փորձում էին ցույց տալ հենց նոր անկողնուց դուրս եկած մարդուն։