ԳլխավորԼուր

Բուլղարիայում ավտոբուս է վթարվել ու այրվել. կա 45 զոհ

Վթարված ավտոբուս Բուլղարիայում

Այսօր` նոյեմբերի 23–ին, Բուլղարիայում սարսափելի վթար է տեղի ունեցել. Երևանի ժամանակով ժամը 05:00-ին Սոֆիա-Բլագոևգրադ մայրուղու 31-րդ կիլոմետրի վրա ավտոբուսը վթարի էենթարկվել ու այրվել։ Ստամբուլից Հյուսիսային Մակեդոնիա մեկնող ավտոբուսում եղել է 52 մարդ։

Վթարի զոհ է դարձել 45 (այլ տվյալներով՝ 46 մարդ), այդ թվում՝ 12 երեխա. նրանցից 2-ը 4-ամյա երկվորյակներ էին։