ԳլխավորԼուր

Ինչպես են Մանկավարժական համալսարանում նշել Զատիկը

Մանկավարժականում նշել են Զատիկը՝ Սուրբ Հարության տոնը

Հայկական պետական մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ բուհում նշել են Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը՝ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Զատիկը (այս տարի այն ապրիլի 9-ին էր – խմբ.), տեղեկանում ենք բուհի կայքից։

Ներկած ձու, չամիչով փլավ, կանաչիների տեսակներ, գինի, զատկական ավանդական այլ ճաշատեսակներ և անուշեղեն․ բուհի 10 ֆակուլտետների ուսանողներն ու ՀՊՄՀ ավագ դպրոց-վարժարանի աշակերտներն օրը խորհրդանշող տոնական զարդարված սեղաններով դիմավորեցին մասնակիցներին՝ միմյանց հաղորդելով տոնի ավետիսը՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց»։

Միջոցառումն ուղեկցվեց Ուսանողական խորհրդին կից «Ուրֆա» համույթի ծիսական երգ ու պարով, շնորհավորանքներով, խաղերով, տոնին վերաբերող մեկնաբանություններով։

Ուսանողները ներկայացրին հայկական մշակույթի ամենագեղեցիկ արժեքներից՝ Մեծ պահքի ծիսական տիկնիկ Ակլատիզի և Ծաղկազարդի տոնին հայտնվող անձրևաբեր Նուրիի խորհուրդը։

Ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շրջեց, լսեց տոնական խորհրդանշական ուտեստների մասին մեկնաբանությունները, համտեսեց տոնի կերակուրներից և հետաքրքրվեց՝ արդյո՞ք ուսանողներն իրենք են պատրաստել դրանք։

Պրոֆեսոր Գևորգյանը կարևորեց բուհի ուսանողական համակազմի ստեղծարար լինելն ու հայրենասիրական նկրտումները՝ մեկ անգամ ևս ընդգծելով Սուրբ Զատկի տոնի խորհուրդն ու ազգային ավանդույթների պահպանման կարևորությունը։

Մանկավարժականում նշել են Զատիկը՝ Սուրբ Հարության տոնը

Մանկավարժականում նշել են Զատիկը՝ Սուրբ Հարության տոնը