ԳլխավորԿրթություն

Հայտնի են ՀՊՄՀ 2020-2021 ուսումնական տարվա առկա բակալավրիատի արդյունքները

Հայկական պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ)

Հանրապետական ընդունող հանձնաժողովը հրապարակել է 2020-2021 ուսումնական տարվա առկա բակալավրիատի անվճար և վճարովի ուսուցմամբ դիմորդների մրցութային արդյունքները:

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի 41 մասնագիտությունների գծով ընդունվածների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ՝ միասնականներբուհական։

www.aspu.am-ից տեղեկանում ենք, որ բուհերում մասնագիտությունների թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննությունից դրական միավոր (7,5 միավորից սկսած) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին:

Թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով հուլիսի 20-ից մինչև հուլիսի 22-ը, ժամը 18.00-ը: Դիմում-հայտերը պետք է լրացնել www.dimord.am կայքում:

Դիմորդները ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են թափուր տեղեր ունեցող մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում լրացուցիչ փուլի մրցույթի արդյունքները հաստատում է հուլիսի 25-ին:

Ընդունելության վերաբերյալ այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010 59 70 69՝ Մանկավարժական համալսարանի Ընդունող հանձնաժողով։

 

Comment here